Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել
«Քիչ առաջ քննչականի ծանր հանցագործությունների քննության բաժնում գրավոր բացատրեցին, որ «մահ դավաճաններ» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և ինձ առաջադրեցին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման անդամ Նարեկ Մալյանը: