Լիոնել Մեսսին հակված է մնալ «Բարսելոնայում»
Լիոնել Մեսսիի ապագան, ում պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ամռանը, մնում է անորոշ: Արգենտինացին դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է շարունակելու կարիերան:
Սակայն Marca-ն, վկայակոչելով կատալոնական ակումբի աղբյուրները, գրում է, որ այժմ Մեսսին ավելի դրական է վերաբերվում «Բարսայում» մնալու գաղափարին, քան նախկինում: Հարձակվողը շատ էր ցանկանում փոխել ակումբը, երբ Խոսեպ Բարտոմեուն «Բարսայի» նախագահն էր, բայց հիմա իրավիճակը փոխվել է:
Մեսսին մտադիր է սպասել մարտի 7-ի ընտրությունների արդյունքներին՝ նոր նախագահի հետ քննարկելու իր ապագան: Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը 18 գոլ է խփել Լա Լիգայի 22 խաղերում: