Պենտագոնը հերքել է այն տեղեկությունը, որ Իրաքն օգնել է ԱՄՆ-ին՝ Սիրիայում ավիահարվածներ հասցնելիս
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հերքել է այն տեղեկությունները, թե Իրաքն օգնել է համակարգել ԱՄՆ-ի հարվածները Սիրիայում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ավելի վաղ ԱՄՆ Պաշտպանության նախարարության ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարձակումն իրականացվել է իրաքյան կողմի տրամադրած տեղեկատվության հիման վրա:
Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ Բաղդադում հետաքննություն է ընթանում այն մասին, թե ով է հրթիռն արձակել իրենց տարածք: Քիրբին շեշտեց, որ Միացյալ Նահանգները չեն օգտագործել իրաքյան տեղեկությունները Սիրիայի դեմ գիշերային հարվածի ժամանակ: