Գողերը «Անկյուն+3» հեռուստաընկերության մուտքի մոտ են թողել նախորդ գիշեր իրենց թալանած սարքավորումները․ նրանց չեն բացահատել
NEWSPRESS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Անհայտ անձինք գիշերը մտել են Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ և թալանել այն։ Ստուդիա ներխուժած անձինք տարել էին 2 տեսախցիկ, շտատիվներ, նոթբուք, որտեղ եղել են կարևոր փաստաթղթեր և տնօերնի հաշվետվությունը, ինչպես նաև ընկերության ղեկավարի՝ Սոս Սիրադեղյանի կրծքանշանների հավաքածուն։
Այժմ հայտնի է դառնում, որ գողոնը վերադարձվել է։ Ստուդիան թալանողները չեն բացահայտվել, սակայն ընկերության աշխատակիցները թալանի հաջորդ օրը ուշ երեկոյան հեռուստաընկերության մուտքի մոտ հայտնաբերվել են նախորդ գիշեր թալանված սարքավորումների մեծ մասը և շատ կարևոր տվյալներ պարունակող աշխատանքային համակարգիչը, որից ոչինչ ջնջված չի եղել։
Թե ինչն է ստիպել այդ մարդկանց վերադաձնել գողացված իրերը՝ առայժմ պարզ չէ։ Ստուդիայի աշխատակիցներն ուզում են հավատալ, որ տարիների իրենց անաչառ աշխատանքն ստիպել է այդ մարդկանց վերլուծել իրենց արարքն ու վերադարձնել տարածը։
Ինչևէ․․․ հեռուստաընկերությունը վերականգնել է իր բնականոն աշխատանքը։