Ջո Բայդենն Իրանին ակնարկել է «զգուշության» մասին՝ Սիրիային օդային հարված հասցնելուց հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրանին հորդորել է զգույշ լինել ՝ նախազգուշացնելով վտանգավոր գործողությունների հետևանքների մասին: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Բայդենը դրանով ընդգծել է, որ Իրանը չի կարող ինչ-որ բան անել և մնալ անպատիժ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է Սիրիայում ԱՄՆ ուժերի հարվածների մասին․ «Դա պարզ է հատկապես Իրանի համար, որ նրանք չեն կարող անպատիժ գործել մեր ժողովրդի, գործընկերների, շահերի դեմ»։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնը պետք է արձագանքի շարունակվող «ակնհայտ սպառնալիքին»: