Շվեյցարիայում «COVID-1»-ի դեմ պատվաստումից հետո 16 մարդ է մահացել
Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո առնվազն 16 մարդ է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ընդգծվում է, որ պատվաստումներից հետո մոտ 364 կանչ է գրանցվել։Մոտ 95 դեպքում պատվաստում ստացած մարդիկ ցնցումների մեջ են հայտնվել, իսկ 16 դեպքում գրանցվել է մահ։
Մահացած մարդկանց միջին տարիքը 86 տարեկանն է։ Պատվաստումից հետո մահացած մարդիկ ունեցել են լուրջ հիվանդություններ։