Սաուդյան Արաբիայի թագավորին պատասխանատվության կենթարկենք․ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանին ասել է, որ «նրանց պատասխանատվության կենթարկի մարդու իրավունքների խախտումների համար»:
«Univision» լրատվական ընկերությանը տված հարցազրույցում Բայդենը նաև ասել է, որ երկու երկրների հարաբերություններում «կանոնները փոխվում են»:
«Երեկ ես խոսեցի թագավորի, ոչ թե թագաժառանգի հետ: Նրան հասկացրեցի, որ կանոնները փոխվում են, և մենք պատրաստվում ենք էական փոփոխությունների մասին հայտարարել առաջիկայում։ Մենք նրանց պատասխանատվության կենթարկենք մարդու իրավունքների խախտումների համար»,-ասել է Բայդենը:
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամադ բեն Սալմանը անձամբ է կազմակերպել ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոուգջիի սպանությունը: Լրագրողն անհայտացել էր 2 տարի առաջ Ստամբուլում։ Ավելի ուշ հաստատվեց նրա մահը։