Այսօր մենք ազգովի հայտնվել ենք մարտական այն բնագծում, որտեղ մեզ խփում են և՛ դիմացից, և՛ թիկունքից. Սենոր Հասրաթյան
ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զինվորական մարդը, կոչված լինելով պաշտպանելու Հայրենիքի անվտանգությունը, առաջնորդվում է մեկ հրամայականով՝ կատարել այն, ինչը բխում է հարազատ ժողովրդի և պետության շահերից:
Դա երկրի հիմնական օրենքով և զինվորական կանոնադրություններով ամրագրված նրա սուրբ պարտականությունն է և այն, անհրաժեշտության դեպքում, պետք է կատարի անգամ սեփական կյանքի գնով:
Այսօր մենք ազգովի հայտնվել ենք մարտական այն բնագծում, որտեղ մեզ խփում են և՛ դիմացից, և՛ թիկունքից... Այս պայմաններում զինվորականի անելիքը մեկն է՝ Երկիրը պաշտպանել դրսից ու ներսից...»,-գրել է Հասրաթյանը: