ՀՀ ԶՈւ-ի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին
ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը:
Արթուր Չատյանը տեղեկացրեց, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես` կստորագրեր հենց սկզբից. «Իհարկե միանում եմ, եթե իմանայի՝ կստորագրեի նաև էն ժամանակ»: