ԵԽԽՎ-ն վաղուց սպառել է իրեն՝ որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք հայտնող մարմին. Հովհաննիսյան
ԵԽԽՎ զեկուցողները այսօր ասել են, որ իրենց համար անընդունելի է բանակի հայտարարությունը: Այս կառույցը վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«ԵԽԽՎ զեկուցողները այսօր ասել են, որ իրենց համար անընդունելի է բանակի հայտարարությունը: Այս կառույցը վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին: Իհարկե միակը չէ, բայց ամեն մեկի մասին` հերթով:
Ու՞ր էիք դուք դատարանների, Սահմանադրական դատարանի վրա հարձակման ժամանակ, ու՞ր էիք, երբ երկրում ապօրինությունների ու կալանքների հիթ շքերթ էր, ո՞ւր էիք պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ժամանակ, և
Վերջապես ու՞ր եք հիմա` այսօր, այս պահին, երբ մեր գերիները ապօրինի պահվում են թշնամի երկրում, որն այսօր ասել է, որ էլ գերի չկա, որ վերադարձնի Հայաստանին:
Դե եթե չկայիք, լռեք ու վերջ»,- գրել է Հովհաննիսյանը: