Եթե Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը Փաշինյանի կողմից կրկին արվի, ապա նախագահը կարող է կա՛մ ստորագրել կա՛մ դիմել ՍԴ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Սահմանադրության համաձայն, եթե առաջարկը Փաշինյանի կողմից կրկին արվի, ապա նախագահը կարող է կա՛մ ստորագրել կա՛մ դիմել ՍԴ: Այս դեպքում ակնհայտ է՝ ինչ պետք է արվի, քանզի որոշումը հակասահմանադրական է», - գրել է Հովհաննիսյանը։