Կտրուկ շարժումներ մի՛ արեք, մեզ համար միևնույն է. մենք սիրում ենք Նիկոլին. Մինասյանը՝ Թուրքիայի արձագանքի մասին
Sուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում հերթական գրառումն է արել, որում ասվում է.
«Երեկվա միջազգային արձագանքների թարգմանությունը դիվանագիտականից` մարդկային.
Ռուսաստան. կտրուկ շարժումներ մի՛ արեք: Մեզ համար միևնույն է, և մենք սիրում ենք ձեզ բոլորիդ:
Եվրոպա. կտրուկ շարժումներ մի՛ արեք: Մեզ համար միևնույն է։
ԱՄՆ. կտրուկ շարժումներ մի՛ արեք: Մեզ միևնույն է. մենք ձեզ բոլորիդ չենք սիրում։
Թուրքիա. կտրուկ շարժումներ մի՛ արեք: Մեզ համար միևնույն է. մենք սիրում ենք Նիկոլին»,- տելեգրամ ալիքում գրել է նա։