Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամը 15:40-ին հանդիպելու է նախագահ Սարգսյանի հետ
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամը 15:40-ին հանդիպելու է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները։
«Ժամը 18:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում Շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու Շարժման հետագա քայլերը:
Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ Ազգային ժողովի շենքի դիմաց»,-հայտնում են նրանք: