Վանեցյանը խոստանում է` իր իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց
Պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ՝ իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանցեյանը;
Գերիներին վերադարձնելու համար Վանեցյանը կօգտագործի անձնական կապերը, որը, նրա գնահատմամբ, շատ կարևոր է։
«Ես համոզված եմ, որ կկարողանամ լուծել այդ հարցերը: Անձնական կապերը փորձել եմ օգտագործել պատերազմի ողջ ընթացքում՝ տարբեր խնդիրների համար: Իմ ընկերները ասում են՝ պարոն Վանեցյան, Դուք որպես ո՞վ եք հանդես գալիս, Դուք ՀՀ պաշտոնական ներակայուցի՞չ եք, թե՞ ոչ: Ձեր բարձրացրած հարցերը միջպետական բնույթ են կրում», - ասաց Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ բազմությունը իրենցից չի պահանջում այս Կառավարության մաս կազմել` կա պահանջ փոխել վարչապետին, ձևավորել ազգային կառավարություն: Վանեցյանը պնդում է որ ինքն էլ իշխանության կռիվ չի անում, բայց միևնույն ժամանակ նաև նկատում է, որ պետք է ներգրավված լինի երկրի կառավարմանը, որ կարողանա հարց լուծել։