Միայն 10 ակումբ կարող է իրեն թույլ տալ գնելու Էրլինգ Հոլանդին․ Մինո Ռայոլա
Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդի համար իսկական մրցավազք են սկսել աշխարհի բոլոր թոփ ակումբները։ Այս մասին նշել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան։
Նա նշել է, որ Հալանդը Մեսսիիի ու Ռոնալդուի հետնորդն է։ Ռայոլան նշել է, որ Հալանդին կարող են գնել Եվրոպայի 10 թոփ ակումբներ, որոնցից 4-ը միայն Անգլիայում են։
Ընդգծենք, որ Դորտմունդ գալուց ի վեր Հալանդը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 43 խաղի և հեղինակել 43 գնդակ։