«Յուվենտուսը» կարող է նոր պայմանագիր առաջարկել Պաոլո Դիբալային
Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է նոր պայմանագիր առաջարկել թիմի արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալային։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ ակումբի ղեկավարները ցանկանում են թարմացնել Դիբալայի պայմանագիրը, որը սպառվում է 2022 թվականի ամռանը։
Հակառակ դեպքում նա կարող է դառնալ ազատ գործակալ և անվճար հեռանալ ակումբից։ Ընդգծենք, որ այս մրցաշրջանում Դիբալան ոչ այդքան հաճախ է հայտնվում թիմի մեկնարկային կազմում։