«Միլանը» առաջարկ է պատրաստում Անդրեա Բելոտտիի համար
Իտալական «Միլանն» ակտիվ հետևում է «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտիի շուրջ ստեղծված իրավիճակին։
Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։ Ըստ վերջին տեղեկությունների միլանյան ակումբը առաջարկ է պատրաստում Բելոտտիի համար։ Ըստ այդ առաջարկի՝ թիմը պատրաստ է իտալացի հարձակվողին տարեկան վճարել 3,5 միլիոն եվրո գումար։
Այդ գումարը 2 միլիոնով ավելին է Բելոտտիի ներկայիս աշխատավարձից։ «Միլանը» պատրաստ է Բելոտտիի համար վճարել մոտ 30 միլիոն եվրո գումար։