Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահականից:
Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք: