Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները համարել է երկրի ներքին գործ: Այդ մասին գրում է Ria.ru-ն:
Նա մասնավորապես նշել է. «Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանն այսօր այնպիսի ծանր իրավիճակում է, որ այնտեղ ընթացող գործընթացները խաթարում են հայկական պետականությունը, և դրա մեղավորը Հայաստանի նախորդ և ներկա ղեկավարությունն է»:
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է «աղքատության ու կործանման»: Ընդգծենք, որ երեկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ն: