Դավաճան կապիտուլյանտն ամբողջ պետական ռեսուրսը օգտագործելով նույնիսկ չի կարողանում 5000 հոգի հավաքի. Արեն Ապիկյան
Երեկ շատ ուշ եկա և շատ հոգնած էի, որ գրեի: Բայց երեկվա հանրահավաքից հետո վստահաբար կարող եմ արձանագրել, որ ապատիան անցնում է, մարդիկ սկսում են արթնանալ և հասկացել են, ինչ է տեղի ունենում երկրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը:
«Տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ երկրից արդեն միացել են բողոքի ցույցերին և շարունակելու են ակտիվ մասնակցել պայքարին: Բանակը մեզ հետ է: Ոստիկանությունը ակնհայտ տատանվում է և մոտ է բանակին միանալուն: ԱԱԾ-ն նույնպես:
Իշխանական ճամբարում հակառակ պատկերն է` խուճապ և հիասթափություն: Դավաճան կապիտուլյանտը սպառված է, ամբողջ պետական ռեսուրսը օգտագործելով նույնիսկ չի կարողանում 5,000 հոգի հավաքի:
Մի խոսքով՝ պայքարը շարունակվում է: Դավաճան վիժվածքը և իր թայֆեն պիտի գնան»,-գրել է Ապիկյանը: