Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ, կեսօրից հետո Երեւանի օդում ինքնաթիռներ երևացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։
Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով և թևերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։
Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու նրանց թվում է նաև ԶՈւ ավիացիայի պետը, ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: