Փաշինյանը Դերենիկ Դեմիրճյանից հետո միակ վարչապետն է, որ հույս տվեց. չգիտեի, որ էստեղ բոլորը դեմ են. Նիկոլի աջակիցը խառնել էր գրող ու ղեկավար Դեմիրճյաններին և ճամբարը. VIDEO

Չգիտեմ ոնց եմ էստեղ հայտնվել։ Ես Փաշինյանի կողմից եմ, չգիտեի, որ էստեղ բոլոր հավաքվածները դեմ են վարչապետին: Այդ մասին ասաց Նիկոլ Փաշինյանի աջակիցը, ով հայտնվել էր Փաշինյանի հրաժարականը պահանջողների ճամբարում։ Նա նշեց որ Փաշինյանը Դերենիկ Դեմիրճյանից (նկատի ունի Կարեն Դեմիրճյանին) հետո միակ վարչապետն է, որ հույս է տվել մարդկանց։
Փաստորեն երիտասարդը ոչ միայն ճամբարն էր խառնել, այլև գրող ու ղեկավար Դեմիրճյաններին։