Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում հասարակական կարգի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը»,-հայտնել է Պեսկովը:
ՌԴ նախագահը կողմերին նաև զսպվածության կոչ է արել: