Եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, բանակը կմտնի Երևան. ի՞նչ է նշանակում ԶՈւ ԳՇ հայտարարությունը՝ ըստ քաղաքագետի
Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երևան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով ԶՈւ ԳՇ հայտարարությունը:
Նա, մասնավորապես, գրել է.
«ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված է «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:
Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պարզ բան, բանակը պահանջում է կառավարության հրաժարականը և զգուշացնում, որ թույլ չի ոստիկանական ուժի կիրառում, որովհետև կանգնած է ժողովրդի կողքին։
Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երևան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։
Կա երկու ճանապարհ․
- կամ կառավարությունն այսօր հայտարարում է իր հրաժարականը,
-կամ մարդիկ մտնում են կառավարության շենք ու ինքնուրույն են Քաղաքական Դիակին հանում իր կաբինետից, իսկ ոստիկանությունը դիմադրություն ցույց չի տալիս։
Վերջ»։