Ողբերգություն կարող է տեղի ունենալ, ինչքան էլ դուք չուզեք. Իզաբելլա Աբգարյանը դիմել է իմքայլականներին (տեսանյութ)

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում դիմել է «Իմ քայլի» իր գործընկերներին ու բոլոր նրանց, ում հետ հեղափոխություն է արել:
«Ես ձեզ շատ եմ խնդրում՝ իրավիճակի պատասխանատվությունը վերցնեք ձեզ վրա: Նիկոլ Փաշինյանը կարող է ջղայնությունից էս պահին չհասկանալ՝ ինչ կարող է տեղի ունենալ, ռիսկերը չհասկանա, բայց դուք պարտավոր եք տաքգլուխ չթողնել որևէ որոշում կայացնել, որևէ քայլերի դիմել: Սա լուրջ հարց է: Եթե չեք հասկանում վտանգները, ապա ասեմ, որ հնարավոր են սադրանքներ, և որ պետք գան՝ զոհեր: Մի արեք էդ բանը, մի հանեք ժողովրդին հրապարակ: Գտեք քաղաքական ելքեր, որովհետև հետո չեք կարողանա ձեզ ներել, իսկ ողբերգություն կարող է տեղի ունենալ, եթե անգամ դուք էլ չուզեք, ինչքան էլ փորձեք, կարող է տեղի ունենալ, որովհետև աստեղ շատ լուրջ ուժեր են խառնված և ամեն ինչ կարող է տեղի ունենալ»:
Նա մի քանի անգամ խնդրեց իմքայլականներին գտնել քաղաքական լուծումներ, որովհետև եթե որևէ անմեղ քաղաքացու արյուն հոսի, ապա իրենք իրենց ամբողջ կյանքում չեն կարողանալու ներել իրենց:
Մանրամասները՝ տեսանյութում