Հայրենիքի Փրկության շարժումը կոչ է անում հավաքվել Ազատության հրապարակում
Հայրենիքի Փրկության Շարժումը հայտարարությունէ տարածել, որում ասվում է.
«Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատական կազմի հայտարարությունը˒ դրանում արձանագրված բոլոր հաստատումները եւ իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։
Այլեւս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին կրկին գնահատակններ տալը։
Փաշինյանը կառչելով փրփուրներից˒ այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին˒ չտրվել այս վարչախմբի սադրանքներին˒ պահպանել զսպվածություն˒ սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության˒ միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի եւ Հայոց Բանակի հրամանակարական բարձրագույն կազմի շուրջ։
Կոչ ենք անում մեր Ժողովրդին˒ Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին˒ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում˒ մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին˒ մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը։
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ»: