Բանակի հայտարարությունը պետք է ազդանշան լինի մյուս կառույցների համար. Տիգրան Աբրահամյան
Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի վերաբերյալ պետք է ազդանշան լինի մեր երկրի անվտանգության և զարգացման համար շահագրգիռ մյուս կառույցների համար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախգահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Քննչական ծառայություն, Գլխավոր դատախազություն, դուք դեռ շանս ունեք ձեր նվիրվածությունը երկրին, սահմանադրությանը և քաղաքացուն ի ցույց դնելու և ձեր անելիքն անելու»,- գրել է Աբրահամյանը։