Կապիտուլյացիայի ստորագրումից առաջ Նիկոլին կարևոր էր ցույց տալ «Իսկանդեր»-ի օգտագործումը․ թիրախ ընտրվեց Շուշին. Միքայել Մինասյան (տեսանյութ)
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ սկանդալային հայտարարությանը:
Մինասյանը մասնավորապես գրել է.
«Նիկոլի և 10%-անոց «Իսկանդեր»-ի մասին խոսեցին բոլորը՝ լրագրողները, փորձագետները, քաղաքագետները։ Ինձ համար «Իսկանդեր»-ի պատմությունը ահա թե ինչի ցուցիչ է․ «Իսկանդեր»-ի թիրախը պատերազմի սկզբում թշնամու ուժերի կուտակում չէր, ոչ էլ՝ այն օդանավակայանները, որտեղից անօդաչու թռչող սարքեր էին բարձրանում, ինչպես նաև, ոչ էլ՝ նավթագազային ենթակառուցվածքները։
Կապիտուլիյացիայի ստորագրումից առաջ Նիկոլին կարևոր էր ցույց տալ, որ նա գոնե ինչ-որ կերպ օգտագործել է «Իսկանդեր»-ը. թիրախ ընտրվեց Շուշին։ Քաղաք, որը Նիկոլը համարում է «դժգույն ու դժբախտ», վստահեցնում, որ այն ադրբեջանական է, իսկ նրա ուսապարկերն այն անվանում են ոչ թե Շուշի, այլ «Շուշա»։
«Իսկանդեր»-ի հարվածn Արցախյան առաջին պատերազմում հայկական հաղթանակի խորհրդանիշին հայտարարված վերաբերմունք է մարդկային կյանքի, արժեքների, պատմության և այն ամենի նկատմամբ, որով կարող էինք հպարտանալ:
Այնպես է ստացվել, որ մենք կլինենք այն սերունդը, որը Շուշին կհիշի որպես հայկական քաղաք, իսկ Նիկոլը պատմության մեջ կմնա դավաճան, որը հանձնեց Շուշին և հրեշ, որը որպես թիրախ ընտրեց հաղթանակի խորհրդանիշը»:
Միքայել Մինասյանը գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.