Ոստիկանությունն առևանգում է փողոց փակած մեքենաները և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին՝ անգամ տուգանքը վճարելու պայմանով։
«Վաղը եկեք»,- պատասխանում են ՃՈ ծառայողները։
Դա ապօրինություն է և կամայականություն, որը վստահաբար հրահանգավորված է քաղաքական իշխանության բարձր էշելոններից»։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաղաքացիներն անհանզանդության ակցիաներ են իրականացնում պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: