Փաշինյանի հայտարարությունը ծանրագույն հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Աբովյան
Այն, ինչ կատարվում է Փաշինյանի հայտարարության շուրջ` «Իսկանդեր»-ների պայթելու/ չփայթելու առումով, ցույց է տալիս, որ դիլետանտիզմն ուղղակի ծանրագույն հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները` մեր ամենամտերիմ և կարևորագույն դաշնակից Ռուսաստանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Ունե՞ր իրավունք Փաշինյանը. լինելով (նվազագույնը դե յուրե) երկրի գերագույն հրամանատար, անել այսպիսի հայտարարություն:
Ո´չ։
Իրավունք ունի՞ իր թիմակից, ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դնել մեր դաշնակցի կողմից` մեզ մատակարարված զենքերը։
Ո´չ։
Ո՞ւմ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև:
Կարող եմ ասել միայն մի բան, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների քայքայումը ձեռնտու է միայն թուրքերին և առհասարակ մեր թշնամիներին»,-գրել է Աբովյանը: