Անհայտ անձինք գիշերը մտել են Ալավերդու «Անկյուն+ 3» ՀԸ և թալանել այն․ նրանք արդեն երևի տեղավորել են գողոնը, իսկ ոստիկանները դեռ «ճանապարհին» են
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում թալանել են «Անկյուն գումարած 3» Հեռուստաընկերությունը։ NEWSPRESS.am-ի տեղեկություններով տարել են այն ամենը, ինչ իրենից արժեք է ներկայացնում։ Տեղացիներիները նկատում են, որ վերջին շրջանում գողությունը շատացել է քաղաքում․ թալանում են բնակարաններ, խանութներ ու տերմինալներ։
Այժմ էլ հերթը հասել է հեռուստաընկերությանը։ Իսկ ավելի կոնկրետ՝ գողերն են հասել հեռուստաընկերություն, իսկ ոստիկանները դեռևս «ճանապարհին» են։
Մեր տեղեկություններով գիշերը անհայտ անձիք լինգով բացել են ընկերության դուռը, տակնուվրա արել ամբողջ ստուդիան ու տարել երկու տեսախցիկ, շտատիվներ, նոթբուք, որտեղ եղել են կարևոր փաստաթղթեր և տնօերնի հաշվետվությունը։
Մեր տեղեկություններով, ստուդիա ներխոժած անձիք տարել են նաև ընկերության ղեկավարի՝ Սոս Սիրադեղյանի կրծքանշանների հավաքածուն։
Առավոտյան հեռուստաընկերության աշխատակիցներն անակնկալի են եկել կատարվածից։ Լրագրողները չեն կարողացել դուրս գալ նկարահանումների։
Հարկ է նկատել, որ երբ մենք իմացանք կատարվածի մասին, ոստիկանները դեռևս չէին հասել դեպքի վայր։ Ասում են՝ գողությունները շատ են, չեն հասցնում արձանագրություններ կազմել։
Թե երբ իրավապահները կհասնեն դեպքի վայր՝ դեռ կերևա, փաստն այն է, որ ոստիկանները չեն հասցնում աշխատել՝ ունի իր բացատրությունը․ մի կողմից երկրի սոցիալտնտեսական վիճակն է շատ վատացել ու իրապես ավելացել է գողությունների թիվը, մյուս կողմից էլ ոստիկանական ուժերն այս օրերին կենտրոնացված են մեկ անձի «պահպանության», իսկ ավելի կոնկրետ՝ այդ անձի աթոռին մնալու խնդրի շուրջ։
Թերևս սա ավելի «կարևոր է», քան մի ողջ ստուդիայի թալանի հարցը․․․