Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ ՊողոսյանԱպրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Քաղաքականություն

«Իսկանդեր»-ի մասին հայտարարությունը պատահական չէր. Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատվեր կատարեց, և Ռուսաստանը չի ների. քաղաքագետ

Սա Հայաստանի հերթական խայտառակությունն էր, երբ վարչապետը նախ նշեց, որ «Իսկանդեր»-ը  80-ականների զենք է, այն դեպքում, երբ զենքն արտադրվում է 2006 թվականից, 80-ական թվականների մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սկանդալային հայտարարությանը ռուսական «Իսկանդեր»-ի աշխատունակության հետ կապված: 

«Նաև տեսաք, որ շատ տարօրինակ թվաբանություն մեջբերեց՝ 10 տոկոսն է կրակել: Ես, անկեղծ ասած, ռազմական ոլորտի մասնագետ չեմ և հույս ունեմ, որ պատկան մարմինները, ինչպես նաև համապատասխան մասնագետներն անպայման կանդրադառնան՝ հնարավո՞ր է, որ 10 տոկոսը պայթեր, 90 տոկոսը՝ չպայթեր: Սա է խնդիրը: Սա ինքնըստինքյան շատ մեծ հարված էր հայ-ռուսական հարաբերություններին այն առումով, որ Մոսկվայում գիտակցում են, որ սա պատահական չէր: Ես ինքս էլ չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը պատահական է այս հայտարարությունն արել: Դավաճան Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ զենքի վաճառքը Ռուսաստանի՝ միջազգային մասշտաբներով ամենահպարտանալու գործոններից մեկն է: Սա Ռուսաստանի եզակի արտադրանքն է, որը միջազգային ասպարեզում շատ բարձր պահանջարկ ունի: Եթե ուշադիր եղաք, ապա Նիկոլ Փաշինյանը փորձեց վարկաբեկել Ռուսաստանի նորագույն և ամենաթանկարժեք զինատեսակներից մեկը՝ «Իսկանդեր»-ը: Դուք ինքներդ գիտեք՝ միջազգային զինտեխնիկայի վաճառքի շուկայում շատ մեծ պայքար է գնում զինտեխնիկա արտադրող խոշոր տերությունների միջև, և սրանով Նիկոլ Փաշինյանը փորձեց լավամարդ դառնալ այն ուժերին, ովքեր իրենց ամբողջ գործունեության ընթացքում միշտ պայքարել են ռուսական զենքի դեմ միջազգային շուկայում»,- ասաց քաղաքագետը:

Համբարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս հայտարարությունը պատահական չէր. «Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատվեր կատարեց և իհարկե սա արդեն իր արձագանքը ստանում է Ռուսաստանից, իհարկե, ոչ շատ բարձր մակարդակով: Ես չեմ էլ կարծում, որ ՌԴ նախագահը կարձագանքի Նիկոլի այս տգիտությանը, և արևմտյան որոշ ուժերին ծառայելու իր այս մոլուցքին, բայց իհարկե սա Մոսկվայի կողմից շատ խիստ արձագանքի կարժանանա: Եվ արդեն իսկ բավական կտրուկ արձագանքում են: Ես չեմ կարծում, որ հենց հիմա, բայց Նիկոլ Փաշինյանին կշարունակեն նվաստացնել և կշարունակեն պարտադրել կատարել այն, ինչ իրենց ձեռնտու է»,- ընդգծեց մեր զրուցակիցը: 

Ճշտող հարցին, թե ըստ նրա ո՞ւմ պատվերն էր կատարում Փաշինյանը, Համբարյանը պատասխանեց. «Հայաստանում իրեն իշխանության բերած ուժերի՝ դրսի ուժերի: Նիկոլ Փաշինյանը միայն ներհայաստանյա՞ն պրոյեկտ էր: Իհարկե, ոչ: Այդ նույն  ուժերը հիմա ուղղակիորեն աչք են փակում Փաշինյանի ոչ ժողովրդավար, ոչ իրավաչափ որոշումների նկատմամբ: Դրանք արևմտյան պետություններն են, ինչպես նաև ԱՄՆ-ն և խոշոր տրանսնացիոնալ ուժերը, այդ թվում նաև՝ հանրաճանաչ Սորոսի գրասենյակը»: 

Ըստ քաղաքագետի՝ բազմիցս է ապացուցվել, թեկուզ հենց հունվարի 11-ի բանակցությունների ժամանակ, որ «Փաշինյանն ընդհանրապես ոչինչ է»:

«Նրան կանչում են, չեն հրավիրում, փաստաթղթեր են պարտադրում ստորագրել և վերջ: Հիմա այս ամենի նոր էտապ է սկսվում, և դուք կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը, ով պետական մտածելակերպից զուրկ է և չի հասկանում, որ իր ամեն վայրկյան իշխանության մնալն ուղղակիորեն վնասում է Հայաստանի Հանրապետությանը, կշարունակի նվաստանալ, միայն թե իշխանությունը պահպանի: Եվ դա շատ լավ նկատել են և՛ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում, և՛ մեզ թշնամի և հակառակորդ համարող Ադրբեջանում, Թուրքիայում և այլ երկրներում: Այնպես որ, սպասենք, տեսնենք՝ ինչ նոր նվաստացումների է գնալու Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարության համար»,- ասաց քաղաքագետը: 

Ինչ վերաբերում է զենքի որակին և դրա հետագա վաճառքին, ապա Համբարյանի խոսքով, եթե զենքն այդքան անորակ էր, ապա Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի դիմել համապատասխան ատյաներ և չեղարկել մինչև հիմա կնքված զենքի պայմանագրերը, որով ապագայում պետք է զենք մատակարարվեր Հայաստանին: 

«Իհարկե, Ռուսաստանն ինքնակամ երբևիցե չի հրաժարվի Հայաստանին զենք վաճառելուց, որովհետև զենքի վաճառքի շուկայում շատ լուրջ պայքար է գնում խոշոր տերությունների միջև՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի, Հնդկաստանի և այլն: Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանի պատիժն այլ ոլորտներում կդրսևորվի, որովհետև Ռուսաստանը սա չի ների. Նիկոլ Փաշինյանը կպավ ռուսական «ամենասուրբ» ոլորտներից մեկին՝ սպառազինությունների արտադրությանը, իսկ Ռուսաստանում շատ ծանր են տանում այդ քննադատությունները, հատկապես եթե այդ քննադատությունը գալիս է ռազմավարական գործընկեր Հայաստանի ղեկավարից»,- իր խոսքը եզրափակեց Համբարյանը:

Զրուցեց՝ Աստղիկ Հովհաննիսյանը