Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչի հետևանքն է ֆեյքերի այս չդադարող շարքը. ապուշությա՞ն, անասնությա՞ն, թե՞ ստորության. Միքայել Մինասյան
3 օր շարունակ Հայաստանը դատարկ տաղավարով է ներկայացվել ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Կորել կամ հափշտակվել է հայկական ինքնաթիռը։
«VPN»-ի օգտագործման համար ձերբակալվել է 4 մարդ։
1000 ոստիկան պաշտպանում էր Նիկոլին, երբ նա քայլում էր հայհոյանքների և «դավաճան» վանկարկումների ընթացքում:
Նիկոլը հայտարարել է, որ «Իսկանդեր»-ն 80-ականների զենքն է, և որ «գործարկված «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է 10%» (սա բառացի է մեջբերում)։
Սա վերջին 2 օրվա լուրերն են։ Մի կողմ թողնենք այն, որ ինձ ցավ է պատճառում կարդալ դրանք։ Սակայն ես ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ չեմ կարողանում հասկանալ, թե ինչի հետևանքն է ֆեյլերի այս չդադարող շարքը. ապուշությա՞ն, անասնությա՞ն, թե՞ ստորության։
Իսկ հետո հասկացա. բոլոր 3-ը` միաժամանակ»,-գրել է Մինասյանը: