Բոլոր մեղավորներն ապրում են հանգիստ, իսկ բլուրում շատ մայրեր ու հայրեր, քույրեր ու եղբայրներ գրկում են տղաների շիրմաքարերը. զոհվածի մայր
Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը գրել է ֆեյսբուքյան իր էջում․
«Սեպտեմբերի 27-ից կանգ առավ իմ ընտանիքի կյանքը, հազարավոր ընտանիքների կյանքը։ Իմ ընտանիքում մոռացանք ժպիտն ինչ է, երգ ու պարն ինչ է, մեր ընտանիքում տոնը սուգ դարձավ, իմ ընտանիքում արցունքը ծով դարձավ, մեր ընտանիքի նոր տունը Եռաբլուրը դարձավ, իմ ընտանիքում միշտ մի աթոռ դատարկ մնաց...
Ու բոլոր մեղավորները ապրում են հանգիստ, մնում են անպատիժ, ապրում և օգտվում են կյանքի բարիքներից։ Բայց այնտեղ բլուրում շատ ու շատ մայրեր ու հայրեր, քույրեր ու եղբայրներ գրկում են տղաների շիրմաքարերը, փորձում կարոտները հագեցնել։
Անիծվեք դուք ապիկար, խեղկատակ ղեկավարություն, որ զրկեցիկ մեզ մեր ՏՂԱՆԵՐԻՆ գրկելու հնարավորությունից»: