«Յուվենտուսն» ամռանը կփորձի գնել Մանուել Լոկատելլիին
Թուրինի «Յուվենտուսն» այս ամռանը կփորձի գնել «Սասուոլլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլիին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Թուրինյան ակումբը նախորդ ամռանը հետաքրքրված էր իտալացու ծառայություններով, սակայն լուրջ քայլեր չձեռնարկեց։ Նշվում է, որ այս ամռանը թիմի մարզիչ Անդրեա Պիռլոն կփորձի գնել երիտասարդ իտալացուն։
Ընդգծենք, որ Լոկատելլիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։