Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը. ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը Փաշինյանին մեղադրել է ստախոսության մեջ
ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստախոսության մեջ` «Իսկանդեր»-ների անարդյունավետության մասին Փաշինյանի հայտարարությունից հետո: Զավարզինի պատասխանը հրապարակել է Говорит Москва ռադիոկայանը:
««Իսկանդեր»-ները գերճշգրիտ զենքեր են: Դրանք մի քանի անգամ իրենց դրսևորել են տարբեր զորավարժություններում: Դա (Փաշինյանի խոսքը) բացարձակ սուտ է, և որևէ կասկածի անգամ ենթակա չէ»,- ասել է խորհրդարանականը:
Նրա խոսքով՝ այդ հայտարարությամբ հայ քաղաքական գործիչը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում: «Երբ մարդը կարծում է, որ ինքը մեղավոր չէ, ապա նա «Իսկանդեր»-ների մասին մտացածին բաներ կասի, և՛ հայ ժողովրդին մեղավոր կհանի, և՛ կասի, որ զինվորականներն են մեղավոր»,- ավելացրել է Զավարզինը: