Ատում եմ հազարավոր հերոսներին մսաղաց ուղարկած վիժվածքին, Արցախը թշնամուն վաճառած և այդ թշնամու կոշիկը լիզող սողունին. Ղազինյան
Ես երբեք ոչ մեկին չեմ ատել՝ համարելով ատելությունը թույլ մարդուն բնորոշ զգացմունք: Սակայն վերջերս ինձ հաճախ բռնում այն մտքի վրա, որ ատում եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Ատում եմ ստորաքարշությունը, անինքնասիրությունը, անբարոյականությունը, ճղճիմությունը, զազրախոսությունն ու պոռոտախոսությունը:
Ատում եմ իմ հայրենիքը կործանման տարած մարդկային տականքին, հազարավոր հերոսներին մսաղաց ուղարկած վիժվածքին, Արցախը թշնամուն վաճառած և այդ թշնամու կոշիկը լիզող սողունին:
Բայց ես ուժեղ եմ, ի զորու եմ հաղթահարել այդ մարդկային թուլությունը: չեմ ատի, կգործեմ առավելագույնս սթափ, սառը, հաշվարկված՝ օրենքի և իրավունքի շրջանակներում:
Դա է պահանջում պետական շահը, իսկ պետական շահին ստորադասվում են մնացած բոլոր շահերն ու զգացմունքները»,-գրել է Ղազինյանը: