Փաշինյանի սկանդալային հայտարարությունը. Ռուսաստանը անորակ Իսկանդե՞ր է մատակարարել Հայաստանին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ հայտարարել է, թե կրակված «Իսկանդերը» չի պայթել՝ ակնարկելով, որ գուցե Ռուսաստանը 80-ականների արտադրության զենք է տրամադրել Հայաստանին։
«Իսկանդերի» կիրառման մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է 1in.am-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով ՀՀ երրորդ նախագահի այն հայտարարությանը, որ «Իսկանդերը» պետք է կիրառվեր պատերազմի 4-5-րդ օրը։
Նիկոլ Փաշինյանը փոխանակ պատճառաբանելու, թե ինչու պատերազմի առաջին օրերին չի կիրառվել «Իսկանդերը», որը կարող էր բեկում մտցնել պատերազմի հետագա ընթացքի մեջ, ըստ էության, Հայաստանի ռազմավարական դաշնակի Ռուսաստանին մեղադրել է անորակ զենք Հայաստանին՝ մատակարարելու մեջ։
«Իսկ գուցե պատասխանեն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի տարակուսած դիտարկմանը, թե այդպես էլ է լինո՞ւմ՝ Փաշինյանը նշել է, թե չգիտի. «80-ականների զենք էր, գուցե»,- ասել է նա։