Հիլարի Քլինթոնը գիրք է գրում, որը լույս կտեսնի այս տարի
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գրելու է թրիլլեր՝ կանադացի հայտնի գրող Լուիզ Պեննիի հետ համատեղ: Այս մասին հայտնում է Simon & Schuster հրատարակչության կայքը:
Նախատեսվում է, որ «Ահաբեկչության պետություն» գիրքը լույս կտեսնի 2021 թվականի հոկտեմբերի 12-ին:
«Ահաբեկչությունները աշխարհը քաոսի են վերածում, և քարտուղարին հանձնարարվում է հավաքել մի թիմ, որը պետք է բացահայտի դավադրությունը»-ասված է գրքի սյուժեի մասով:
Հրատարակիչը նշում է, որ այս «միջազգային ինտրիգների մասին մեծ թրիլլերը» պատմում է «կուլիսային համաշխարհային դրամայի մասին, որը հիմնված է մանրամասների վրա, որոնք կարող են հայտնի լինել միայն քչերին»: