ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ) ՀՀ-ն երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին․ ՈՒՂԻՂ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչները խարույկ են վառել ու գիշերելու են այնտեղ (տեսանյութ) Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ Փաշինյանը փայլուն է տիրապետում հերթական խայտառակ պարտությունը հաղթանակ ներկայացնելու արվեստին Նախագահը «պաշտպանել է» Փաշինյանին ու վստահեցրել, որ նա ՀՀ-ից «մեկ միլիմետր չի զիջի» Սահմանազատման գործընթացի գործնական փուլում ենք,կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից Խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր․ փակման աշխատանքներ են Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան Էրդողանը Աթաթուրքի ծրագիրն է առաջ տանում, «Զանգեզուրի միջանցքը» նրանց պետական քաղաքականությունն է (տեսանյութ) ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է՝ Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու․ մանրամասներ Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ ՀՀ-ն չի դիմադրում Թուրքիայի դեմ, վերջինիս կհաջողվի մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում (տեսանյութ)
Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
«Այսօր էլ ենք Ոսկեպարում գիշերելու, գործընթացն ավելի մեծ թափ է առնելու, կտեսնե'ք». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը «Հեզբոլլահ»-ը խոցել է իսրայելական «Հերմես 450» անօդաչու թռչող սարքԱկնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Ոսկանյան Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում (տեսանյութ) Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը ատելություն է սերմանում
Փաշինյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են Տավուշի մարզում սահմանազատման գործընթացին
Ապրիլի 24-ին Մետրոպոլիտենը աշխատանքը կիրականացնի արտակարգ ռեժիմով, ժամային փոփոխություններ կլինենԱպրիլի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին․ հայտարարություն
Քաղաքականություն

Շուշին հանձնեց Նիկոլը, իսկ օպերացիան իրականացրին ՀՀ ԱԱԾ նախկին և ներկա ղեկավարները, որոնք երկրի թշնամուն թողած ընկած էին մի ֆեյքի հետևից. Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտնի «ֆեյք» Գագիկ Սողոմոնյանի գործով ԱԱԾ գործողություններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ի տարբերություն գործող իշխանական թափթուկների՝ մեր երկրի համար իսկապես շատ գործ արած մարդիկ այս պահին ԱԱԾ դիմաց են` սատարելու Արա Սաղաթելյանին, բացատրելու տգետներին, թե ում հետ գործ ունեն: ԱԱԾ դիմաց հիմա մարդիկ են, որոնցով կարող է հպարտանալ ցանկացած երկիր, եթե իրենը լինեին: Նրանք էլ իրենց հերթին հպարտ են Արա Սաղաթելյանով. այս վիժվածքները չեն էլ հասկանա, թե ինչու: Հիմա Արիկին փակել են, ինչ-որ ֆեյքի գործով կարելով վրեն:

Ո՞վ է այդ ֆեյքի՝ Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը։ Պատասխան՝ ԱԱԾ-ն։ Կհարցնեք ինչո՞ւ։ Պատասխանը Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուս 2 տղաների դեմ «կարված» մեղադրանքի հատորներում է։

Գագիկ Սողոմոնյան ֆեյքի դեմ ԱԱԾ-ն քրեական գործը հարուցել է 2020-ի հոկտեմբերի 17-ին։ Դա այն ժամանակ էր, երբ հայ ժողովուրդը պատերազմում էր, ռմբակոծվում էին մեր քաղաքներն ու գյուղերը, թշնամու դրոնները հասել էին Աբովան քաղաք։ Երկրում, սահմանին և բանակում վխտում էին ադրբեջանական մատնիչներն ու գործակալները, որոնք հաղորդում էին բանակի տեղաշարժի ու ռազմական գաղտնի օպերացիաների մասին։ Մեր տղաները հարյուրներով զոհվում էին, իսկ Արցախը՝ հանձնվում։

Եվ այդ օրհասական ու ճակատագրական օրերին ԱԱԾ-ն որոշում է քրեական գործ հարուցել մի ֆեյքի դեմ, ստեղծում է մեծաքանակ քննչական խումբ և ուղիղ կապ հատատում Ֆեյսբուքի հետ։ Դատելով գործի նյութերից, ԱԱԾ-Ֆեյսբուք նամակագրությունում չկա մի կարևոր կետ. ԱԱԾ-ն երբեք չի դիմել ու ոչ մի անգամ չի խնդրել ֆեյսբուքին փակել Գագիկ Սողոմոնյանի էջը։ Նրանք տարբեր խնդրանքներով դիմել են ֆեյսբուքին, ամեն ինչ ուզել են, բացի ամենակարևորից՝ չեն ցանկացել փակել կամ սառեցնել այդ էջը։

Եթե այդ ֆեյքը խախտում էր ռազմական դրության պահանջները, բացահայտում պետական գաղտնիքներ, ինչո՞ւ չփակել այն։ Ասեմ, ինչու. որովհետև այն պետք էր հետպատերազմյան ռեպրեսիաների համար։ Նրանց չէր մտահոգում, թե ինչ է գրում ֆեյքը, նրանց պետք էր, որ ֆեյքի անվան տակ ձերբակալեն Նիկոլի և Իլհամի թշնամիներին, որովհետև պարզվեց, որ երկուսի և՛ բարեկամներն են նույնը, և՛ թշնամիները։ Հետո արդեն, պոստֆակտում կպարզվի, որ այդ ֆեյքը պատերազմի մասին ավելի ճշմարտախոս դուրս եկավ, քան Նիկոլը, Աննան, Արայիկն ու Արծրունը միասին վերցրած։

Այս ֆեյքի պատմությունն իրականում ցույց է տալիս նաև մեր պարտության խորը պատճառները։ Մենք պարտվեցինք, որովհետև բոլորը ունեին ծրագիր՝ պարտվել պատերազմում։ Արդյունքում, թշնամին մտավ Շուշի, որի պաշտպանությունը համակարգում էր ամեն ինչի մասնագետ, պարզվեց նաև Սուրբ հոգուց բեղմնավորված ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն էր, որը հետո ինկասացիայի մեքենայով փախավ, իսկ ԱԱԾ գործող տնօրենն այդ ընթացքում գաղտնալսում էր հակաադրբեջանական մեդիագրոհ կազմակերպող Արա Սաղաթելյանին։

Եվ եթե հարցնեք, թե ով հանձնեց Շուշին, կպատասխանեմ առանց երկիմաստության. Շուշին հանձնեց Նիկոլը, իսկ օպերացիան իրականացրին Հայաստանի ԱԱԾ նախկին և ներկա ղեկավարները, որոնք երկրի թշնամուն թողած ընկած էին մի ֆեյքի հետևից, որին ուզում էին գտնել, բայց ոչ փակել։ Որովհետև ԱԱԾ-ն գիտեր. Նիկոլը մեզ տանելու է պարտության, հետևաբար պետք է պատրաստվել Նիկոլի դեմ պայքարողներին չեզոքացնելուն։ Այդ պատճառով սկսվեց ու շարունակվում է «Գագիկ Սողոմոնյան» օպերացիան։

Արդյունքում` Շուշին անցավ թշնամուն, ԱԱԾ-ն վերջնականապես վարկաբեկվեց, Հայաստանը մնաց անտեր, ժողովուրդը՝ սոված, իսկ Գագիկ Սողոմոնյանը դարձավ համացանցային աստղ»։