Իլոն Մասկը կորցրել է 15,2 միլիոն դոլար
«Tesla»-ի և «SpaceX»-ի ղեկավար Իլոն Մասկը կորցրել է առաջին տեղը ամենահարուստ մարդկանց վարկանիշում ՝ կորցնելով 15,2 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Գործակալությունը նշում է, որ «Tesla»-ի բաժնետոմսերն ընկել են 8,6%-ով` բիթքոինի արժույթի անկման ֆոնին: Անկումից անմիջապես առաջ ընկերությունը հայտարարեց, որ իր հաշվեկշռին ավելացրել է 1.5 միլիարդ դոլար բիթքոին:
Փետրվարի 19-ին Մասկը վերականգնեց առաջին տեղը ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Դրանից առաջ նա կորցրեց առաջնորդությունը «Amazon»-ի գործադիր տնօրեն Ջեֆֆ Բեզոսին։