«Միլանի» ավագը կհայտնվի պահեստայինների նստարանին
Իտալական «Միլանի» վերջին անհաջողություններից հետո թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին որոշել է փոփոխություններ կատարել։
Ըստ Gazzeta Dello Sport-ի՝ թիմի մարզիչը մտադիր է պահեստայինների նստարանին նստեցնել թիմի ավագ Ալեսիո Ռոմանյոլիին։ Նրան կփոխարինի թիմի նորեկ պաշտպան Ֆիկայո Տոմորին։
Նշվում է, որ թիմը կարող է փոխել նաև տակտիկական սխեման։ Ընդգծենք, որ Իտալիայի առաջնության վերջին տուրում միլանյան դերբիի շրջանակներում Պիոլիի սաները պարտվեցին 0-3 հաշվով։