Թբիլիսիում Մելիայի ձերբակալությունից հետո 17 քաղաքացու բժշկական օգնություն է ցուցաբերվել
Թբիլիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային բերման ենթարկելու հատուկ գործողությունից հետո 17 քաղաքացի բժշկական օգնության կարիք է ունեցել։
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: Բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել 17 քաղաքացիների: Նրանցից 15-ի վիճակը գնահատվել է թեթև, երկու քաղաքացի տեղափոխվել է մայրաքաղաքի կլինիկաներից մեկը։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց։
Գախարիայի փոխարեն, իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը առաջադրել է պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլիին, ով վարչապետ նշանակվեց երեկ երեկոյան։