Ոստիկանները հատուկ հսկողություն են սահմանել ՀՀԿ-ի գրասենյակի մոտ. ՀՀԿ-ականներ են բերման ենթարկվել. Մամիջանյան (տեսանյութ, լուսանկար)

Այս թեմայով
Ոստիկանները հատուկ հսկողություն են սահմանել ՀՀԿ-ի գրասենյակի մոտ՝ շրջապատելով շենքը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ իրենց թույլ չեն տվել ազատ տեղաշարժվել՝ պատճառաբանելով, թե հատուկ գործողություն են իրականացնում։
«Ահա այսպիսի տեսք ունի դավաճանների իշխանությունը, ահա այսպես են վախենում ժողովրդից եւ ընդամենը մեկ խաղաղ ակցիան՝ կարող է հանգեցնել նրան, որ հարյուրավոր ոստիկաններ բերվեն»,- նշել է Մամիջանյանը՝ ավելացնելով, որ իրենց չեն կարող վախեցնել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մի շարք հհկ-ականներ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Լուսանկարում՝ ՀՀԿ-ականները՝ ոստկանության Մալաթիայի բաժնում: