Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
Քաղաքացիները ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարության երրորդ մասնաշենքի մոտ չէին էլ հավաքվել, երբ Հանրապետության հրապարակի մետրոյին կից այգու ամբողջ երկայնքով աննախադեպ ոստիկանական ու ԱԱԾ ուժերով պատ է կանգնեցվել։