«Ո՞ւմ եք ծառայում, դավաճան հողատուի՞ն». ոստիկանները Մարգարիտ Եսայանին թույլ չտվեցին անցնել տարածքը և աշխատանքի գնալ (տեսանյութ)
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը բախվեց Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը հսկող ոստիկաններին: Նա շտապում էր աշխատանքի, երբ ոստիկանները կանգեցրեցին նրան և թույլ չտվեցին անցնել վերահսկվող տարածքով:
«Ես ՀՀ քաղաքացի եմ և շտապում եմ աշխատանքի, արդեն ուշանում եմ, իսկ դուք խախտում եք իմ իրավունքները»,-ասաց նա ոստիկաններին:
Վերջիններս հորդորեցին Մարգարիտ Եսայանին շրջանցել տարածքը, քանի որ իրենք այս պահին ծառայություն են իրականացնում՝ տարածքը պահպանում են: Ի պատասխան՝ Մարգարիտ Եսայանը նշեց, որ մյուս կողմից ևս արգելում են անցնել և խնդրեց ուղեկցել իրեն մյուս կողմով գնալու, եթե վստահ են, որ հակառակ կողմից ինքը արգելքի չի հանդիպի:
Ոստիկանները հրաժարվեցին՝ կրկնելով, որ ծառայության մեջ են:
«Ո՞ւմ եք ծառայում, դավաճան հողատուի՞ն՝ ոտնահարելով իմ իրավունքները որպես ՀՀ քաղաքացի՞»,-չդիմացավ Մարգարիտ Եսայանը:
Մանրամսները՝ տեսանյութում