Բերետավորները քաղաքացիներին բերման ենթարկելիս գետնին տապալեցին ֆոտոլրագրողին (տեսանյութ)

Ինչպեսև պայմանավորվել էին ընդդիմադիրները՝ այսօր, ժամը 11:00-ին քաղաքացիները պետք է փակեին նախարարությունների շենքի մուտքը, ուր պետք է գար վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարկ է նկատել, որ ոստիկաններն այստեղ ավելի շատ էին, քան քաղաքացիները: Ոստիկանական պատը մի քանի մետրի վրա պաշտպանում էր հող հանձնելու և դավաճանության մեջ մեղադրվող վարչապետի անվտանգությունը:
Չնայած դրան, քաղաքացիները սկսեցին գոռալ «Դավաճան հայվան, հողատու», երբ Փաշինյանը մտնում էր շենք:
Ի դեպ նայելով իրեն դավաճան և հողատու ասող քաղաքացիներին՝ Փաշինյանը ինչ-որ հրահանգ տվեց իր կողքից քայլող աշխատակիցներին, որից հետո կարմիր բերետավորներն սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:
Նրանց բիրտ գործողություններից ֆոտոլրագրողը գետնին տապալվեց:
Մանրամասները տեսանյութում: