«Լուսավոր Հայաստանը» ծանր է տանում մանդատները վայր դնելու առաջարկը. հիմա այդ 2-ից ո՞ր մեկն է ավելի մեծ հրեշ». քաղաքագետ

Այս թեմայով
- «Նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել. Քաղաքագետ
- Նոր փոփոխություն. վարկը չմարելու դեպքում երաշխավորը կկրի պատասխանատվություն, եթե միայն նրանք նույն ընտանիքի անդամներ են
- Նիկոլի քայլի պատգամավորների մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը. Ստեփան Դանիելյան
- Պատերազմի հանգամանքները քննելու համար փաստահավաք խումբ ստեղծելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկին դեռևս ոչ մեկը չի արձագանքել. «Հրապարակ»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն, որ ԻՄ Քայլն ամեն գնով ցանկանում է պահպանել իր իշխանությունը, անընդունելի է, բայց հասկանալի, կյանքի հարց է, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ ոմանք' դաժան պատասխանատվության։ Պարզ է, որ որքան հնարավոր և անհնար է, պետք է երկարաձգեն այդ անխուսափելի պահը։ Սակայն անհասկանալի է Լուսավոր Հայաստանի Ֆրակցիայի պահվածքը։
Շատ ծանր են տանում մանդատները վայր դնելու առաջարկը ու շատ ագրեսիվ են արձագանքում։ Փաստորեն Իմ Քայլի համեմատ սննդային շղթայի ավելի ստորին մակարդակում են գտնվում։ Կրկնում եմ, Իմ Քայլի կյանքի խնդիր է փորձում լուծել, իսկ սրանք ընդամենը պարգևավճարի և մանդատների, երկրի անվտանգության գնով։
Հիմա այդ երկուսից որ մեկն է ավելի մեծ հրեշ»: