Հայկական օդանա՞վ են առևանգել. հեռագիր է ստացվել

Այս թեմայով
- Հայաստանը գտնվում է «սև ցուցակում» հայտնվելու եզրին. վարչապետի նախկին խորհրդական
- «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականի դիմումի պատճառը «սիրուն աղջիկն» է
- Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվելուս պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, ապապետական մոտեցումներն են. Հակոբ Ճաղարյան
- Վարչապետը նոր խորհրդական ունի
Հայկական օդանավի առևանգու՞մ, հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
«Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին:
Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:
Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
Մանրամասները հաջորդիվ:
Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սեւ ցուցակում»,-գրել է Հակոբ Ճաղարյանը: