Երթից հետո քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին․ ՀՅԴ ՀԵՄ (տեսանյութեր)

Այս թեմայով
- Հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
- Գորիս համայնքի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ 22-ամյա աղջկան առևանգելու համար (տեսանյութ)
- Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես են Գորիսում առևանգում 22_ամյա աղջկա (տեսանյութ)
- Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առևանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է
Խաղաղ երթից շուրջ մեկ ժամ անց քաղաքացիական հագուստով անձինք, առանց ներկայանալու, մոտեցել եւ առեւանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն/ՀԵ-ի ֆեյսբուքյան էջից։
«Այսօր Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցից՝ առանց ներկայանալու, քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել եւ առեւանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։
Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։
Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում։ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների ուշադրությունը»,- ասվում է ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։